ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 10-ին, ժամը 11.05-ին, Գյումրի քաղաքի Բագրավան փողոցի իր տնից բերման է ենթարկվել 36-ամյա Հովիկ Ի.-ն, որը մարտի 25-ից հետախուզվում էր ՌԴ Օրենբուրգի մարզի պատիժների իրականացման վարչության կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: