Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Հունվարի 10-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ոստիկանության Բաղրամյանի բաժին է ներկայացել 25-ամյա Մամե Ա.-ն, որը 2018թ. հունվարի 8-ից ՌԴ ՆԳՆ Նոգինսկոյե բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման խախտումը):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: