ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին Զովունի գյուղում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկել 54-ամյա Նաիրա Գ.-ին, որը մարտի 11-ից ՌԴ Ռյազանի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: