1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություններ ավտոմեքենաներից

03.03.2016 11:34 Գողություն

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գիշերային շրջագայություն իրականացնելու ժամանակ, Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջանի թիվ 30 շենքի առջև կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի մոտ նկատել են կասկածելի 4 անձանց, ովքեր ոստիկաններին տեսնելով` դիմել են փախուստի, սակայն հաջողվել է բռնել և ժամը 04.30-ին բերման ենթարկել նրանցից մեկին` 1995 թ. ծնված Արամ Մ.-ին, ում մոտ հայտնաբերվել է 1956 թ. ծնված Աշոտ Պ.-ի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի տեխանձնագիրը: Բերման ենթարկվածը խոստովանել է, որ ժամը 03.30-ի սահմաններում իր 3 ընկերների` Ալիկի, Հակոբի և Սարգսի հետ միասին գողացել են ավտոմեքենայի տեխանձնագիրը, իսկ երբ փորձել են գողանալ նվագարկիչը, միացել է ահազանգման ազդանշանային համակարգը և գողությունն ավարտին չեն հասցրել:
Մարտի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սարգիսը 1994 թ. ծնված Սարգիս Մ.-ն է, ով ոստիկանության Կոտայքի բաժնի և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների կողմից նույն օրը, ժամը 18.30-ին, բերման է ենթարկվել Կոտայքի բաժին և խոստովանել, որ մի շարք ավտոմեքենաներից կատարել է գողություններ:

***

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Արամ Մ.-ն խոստովանել է, որ իր 3 ընկերների՝ Սարգիս Մ.-ի, Ալիկի և Հակոբի հետ Աբովյան քաղաքի փողոցներից մեկում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողանալ նվագարկիչը և էլեկտրական մարտկոցը, սակայն միացել է ահազանգման ազդանշանային համակարգը և պատուհանից ձայն է տվել սեփականատերը, որից հետո իրենք դիմել են փախուստի:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան պատկանում է 1987 թ. ծնված Արտակ Ա.-ին:

***
Արամ Մ.-ն խոստովանել է նաև, որ Սարգիս Մ.-ի, Ալիկի և Հակոբի հետ Աբովյան քաղաքի փողոցներից մեկում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողացել են նվագարկիչը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է 1946 թ. ծնված Արամայիս Կ.-ին:
Արամայիս Կ.-ից ընդունվել է հաղորդում, վերջինիս պատճառվել է մոտ 35.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ալիկի և Հակոբի ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: