Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՔՀԳՎ է ներկայացել 1993 թ. ծնված Արթուր Ս.-ն, ով փետրվարի 11-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: