1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Արագածի փողոցից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Հակոբ Ք.-ն, ով փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

 ***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան-Սևան մայրուղուց բերման են ենթարկել 1960 թ. ծնված, նախկինում դատված Սմբատ Հ.-ին, որը  հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 ***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ս.-ն փետրվարի 25-ին ՌԴ Մոսկվա քաղաքից ժամանել է ՀՀ Բագրատաշեն սահմանային անցակետ, որտեղից էլ բաժնի ծառայողների ուղեկցությամբ   ներկայացվել է բաժին: Նա 2014 թ. սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:

 ***

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սահակ Ա.-ն, ով հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

 ***

Ոոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Թամարա Կ.-ն, ով փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

 ***

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և  բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Գալուստ Գ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ  քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: