Ջրատարի կամրջի մոտ հայտնաբերել է հակատանկային արկ
Ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ոստան գյուղի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է ական:
Մեկնած օպերատիվ խումբը Ոստան գյուղի վերջնամասում գտնվող Մխչյան-Արտաշատ ջրատարի կամրջի մոտ հայտնաբերել է հակատանկային արկ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: