Նոյեմբերի 14-ին, ժամը 11.20-ին,  ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի փրկարար ծառայությունից ոստիկանության Տարոնի  բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի թիվ 6 դպրոցի մոտ ական կա: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 58/4 հասցեի մոտ, ջրագծերի անցկացման աշխատանքներ կատարելիս, ասֆալտի ծածկի տակ հայտնաբերվել է 485 մմ երկարության, 75 մմ տրամաչափի հրետանային արկ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: