1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սյունիքի ոստիկանները բացահայտել են պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. մեկ կին ձերբակալվել է

23.05.2022 16:51 Կավատություն

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կապանի 42-ամյա մի բնակչուհի, գույքային օգուտ ստանալու նպատակով, պարբերաբար նպաստում է մի քանի կանանց պոռնկությամբ զբաղվելուն:
Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ 42-ամյա կնոջ հետ հակաօրինական գործունեություն է ծավալել նաև կապանցի, 69-ամյա մեկ այլ կին: Ըստ նախնական տվյալների՝ նրանք պայմանավորվել են իրենց հետ կապ հաստատած տղամարդկանց հետ, ապա տարբեր կանանց ուղղորդել են նրանց մոտ՝ սեռական ծառայություններ մատուցելու։ Իրավապահները տվյալներ ունեն ութ կանանց վերաբերյալ, որոնք մատուցել են սեռական ծառայություններ և, ըստ նախնական տեղեկության, ամեն միջնորդության համար կավատները կա՛մ նրանցից, կա՛մ հաճախորդներից ստացել են 5-ից 10-հազարական դրամ:
Մայիսի 11-ին ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել է մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ին կանայք բերման են ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմնին։ 42-ամյա կինը ստորագրությամբ բաց է թողնվել, մյուսը՝ ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: