1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում (Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում Երևանի ավագանու անդամի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ)

14.05.2017 17:02 Ընտրություններ
Պարզաբանում (Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում Երևանի ավագանու անդամի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ)

Մայիսի 14-ին, Երևանի ավագանու անդամի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբից ստացվել է Երևանի ավագանու անդամի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա կողմնակիցների կողմից շտաբի տարածք ապօրինի ներխուժման վերաբերյալ ահազանգ: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին Զ. Փոստանջյանը բանավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նշված շտաբում կատարվում է ընտրական բնույթի հանցագործություն: Ոստիկանության ծառայողները շտաբում գտնվողներից, այդ թվում՝ Զ. Փոստանջյանից և նրան ուղեկցող անձանցից պահանջել են դուրս գալ տարածքից, չխոչընդոտել ինչպես շտաբի բնականոն աշխատանքը, այնպես էլ ոստիկանության ծառայողների գործողություններին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեպքի վայրում պետք է կատարվեր զննություն, համապատասխան անձանցից վերցվեր գրավոր բացատրություններ, իսկ Զ. Փոստանջյանից՝ հանցագործության մասին հաղորդում: Ինչպես Զ. Փոստանջյանը և նրա կողմնակիցները, այնպես էլ շտաբում գտնվող լրագրողները հրաժարվել են ենթարկվել տարածքից դուրս գալու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ պնդելով, որ բոլոր գործողությունները կատարվեն իրենց և լրագրողների ներկայությամբ: Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս հնչեցված՝ տարածքից դուրս գալու վերաբերյալ խնդրանքները և հորդորները դիտավորությամբ անտեսվել են: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն կողմնակի անձինք իրավունք չունեն ներկա գտնվել քրեադատավարական գործողությունների կատարմանը, ուստի տարածքից դուրս գալու վերաբերյալ նշված անձանց ներկայացված ոստիկանության պահանջները բխել են օրենքից: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Նկատի ունենալով հիշյալ անձանց կողմից ոստիկանության ծառայողներին անհնազանդության շարունակական բնույթը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով կիրառվող ֆիզիկական ուժի գործադրմամբ Զ. Փոստանջյանը դուրս է բերվել տարածքից: Վերջինիս նկատմամբ բերման ենթարկելու կամ ձերբակալման գործողություններ չեն իրականացվել:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի պատրվակով թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը, այնտեղ գտնվող անձանց որևէ գործողություն կատարելու պահանջներ ներկայացնելը և խուզարկության փորձերը հանդիսանում են իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ: Ինչ վերաբերվում է Զ. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, ապա դա իրականությանը չի համապատասխանում: