1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

09.11.2013 15:37 Պարզաբանում
Պարզաբանում
Նոյեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն Երևան քաղաքի բնակիչ Կարո Եղնուկյանից ահազանգ է ստացվել, որ Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում իրեն հետևում են «Ֆոլքսվագեն» մակնիշի 10 VS 100  պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 10 ՍՕ 010 պետհամարանիշի ավտոմեքենաներով, իսկ ինքը վարում է սև գույնի «Ֆորդ ֆյուժն», 34 VO 758 պետհամարանիշի ավտոմեքենա:
Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները ցուցումի համաձայն անմիջապես մեկնել են Կողբացի-Բյուզանդ փողոցների խաչմերուկ, որտեղ նրանց է մոտեցել մի քաղաքացի, ներկայացել որպես Կարո Եղնուկյան և հայտնել ահազանգով տեղեկացրածը: Ոստիկանության ծառայողները շրջագայել են նշված տարածքում, սակայն նման մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենաներ չեն հայտնաբերել: Ոստիկանները Եղնուկյանին հրավիրել են ոստիկանության Կենտրոնական բաժին, բայց նա հրաժարվել է՝ հայտարարելով, որ բաժնում իր տվյալները կան:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից հեռախոսակապ է հաստատվել Եղնուկյանի հետ, նրան կրկին հրավիրել են բաժին՝ իր ահազանգի վերաբերյալ բացատրություն տալու, բայց նա հրաժարվել է: Եղնուկյանի հետ ևս մի քանի անգամ հեռախոսակապ է հաստատվել նույն նպատակով, բայց նա կտրականապես հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն՝ տարբեր պատճառաբանություններով (ժամանակ չունի, հոգնած է, դեռ չի ընթրել և այլն):
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Եղնուկյանի նշած համարանիշերով «Ֆոլքսվագեն» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ գոյություն չունեն: Հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են հրավիրվել այդ պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները իրենց «Լեքսուս» և «Նիվա» ավտոմեքենաներով: Նրանք բացատրություն են տվել այն մասին, որ իրենց մեքենաները նշված օրը կայանված են եղել և չեն շահագործվել Կենտրոնի վարչական տարածքում ոչ իրենց, ոչ ուրիշ անձանց կողմից:
Քանի որ ձեռնարկված միջոցառումներով Կ. Եղնուկյանի ահազանգում նշված փաստերը չեն հիմնավորվել, ստեղծված նյութերը կցվել են ի շարք: