1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

25.05.2021 20:37 Պարզաբանում
Պարզաբանում

2021 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնես ներկայացուցիչներին...» գրառման վերաբերյալ տրված պարզաբանման առնչությամբ օգտատեր, ՀՅԴ կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը կատարել է մեկնաբանություն այն մասին, որ առկա են կոնկրետ փաստեր:
Ա. Գևորգյանի Հրապարակման և Գ. Մանուկյանի կողմից նշված փաստերը ստուգելու համար 23.05.2021 թ. Երևան քաղաքի դատախազությունից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հանձնարարություն:
Ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է հրավիրվել Գեղամ Մանուկյանը, հրաժարվելով ներկայացնել որևէ փաստ գրառման վերաբերյալ՝ հայտնել է, որ «ֆեյսբուքյան «Гехам Манукян» օգտահաշիվը պատկանում է իրեն: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման, պարզաբանման տակ թողնված մեկնաբանությունն իրենն է, սակայն դրանով նկատի չի ունեցել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ձևակերպած կոնկրետ փաստը, այլ նկատի է ունեցել «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի կողմից ամենօրյա ռեժիմով արձանագրված այս կամ այն իրավախախտումները: Այսինքն, իր մեկնաբանությունն ընդհանուր բնույթ է կրել»:
Գ. Մանուկյանը հրաժարվել է ներկայացնել առերևույթ հանցագործության մասին հաղորդում և փաստեր՝ պատճառաբանելով, որ եթե նման դեպքեր լինում են, ապա դրանք ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և իրենք էլ իրենց հերթին անհրաժեշտության դեպքում՝ իրավապահ մարմիններին:
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ նշված մեկնաբանությունը նպատակ է ունեցել կա՛մ իրավապահ մարմինների ռեսուրսներն անտեղի վատնելուն, կա՛մ ստեղծել հանրային ընկալումներ նախկին փոխվարչապետ Ա. Գևորգյանի գրառման վերաբերյալ, որը հիմնազուրկ է:
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ նման անհիմն և չփաստարկված հրապարակումներ կատարելուց, իսկ փաստերի առկայության դեպքում ներկայացնել հաղորդում իրավապահ մարմիններին: