ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

02.03.2022 16:29 Պարզաբանում
Պարզաբանում

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում շահարկման առարկա է դարձել Ոստիկանության կողմից ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացը:
Հայտնում ենք, որ հիշյալ գործընթացում ոստիկանության գործելակերպի վերաբերյալ չհիմնավորված ու սուբյեկտիվ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Իրողությունը հետևյալն է:
Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության իրականացման համար ավտոմեքենաների ձեռք բերման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել գնման ընթացակարգ: Ավտոմեքենաների ձեռք բերման տեխնիկական բնութագիրը կազմվել է՝ նախկինում կնքված՝ Երևան քաղաքի պարեկային ծառայության համար ձեռք բերված ավտոմեքենաների տեխնիկական բնութագրի հիման վրա, այնուհետև պատասխանատու ստորաբաժանման կողմից մշակված տեխնիկական բնութագիրը ՀՀ ոստիկանության կողմից ուղարկվել է ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ և ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ կարծիք և դիրքորոշում տրամադրելու համար:
Ելնելով վերոհիշյալ գերատեսչություններից ստացված կարծիքներից և դիրքորոշումներից՝ ավտոմեքենաների ձեռք բերման տեխնիկական բնութագիրը լրամշակվել է՝ մասնակիցների հնարավորինս առավել մեծ շրջանակի մասնակցություն ապահովելու համար:
28.10.2021 թվականին ՀՀ Ո ԷԱՃԱՊՁԲ-2022-ԱՎՏՈ-1 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի միջոցով ավտոմեքենաների ձեռք բերման նպատակով հայտարարվել է գնման ընթացակարգ, որի ժամանակ սեդան թափքի ավտոմեքենայի նախահաշվային միավոր գին է սահմանվել 12 885 000 ՀՀ դրամ, իսկ ամենագնացինը՝ 17 885 000 ՀՀ դրամ:
Հայտերի բացումը տեղի է ունեցել 15.11.2021 թվականին, հայտ է ներկայացրել «Ֆայն Քարս Օֆ Արմենիա» ՍՊԸ-ն՝ սեդան թափքի համար միավոր գին՝ 27 357 120 ՀՀ դրամ, իսկ ամենագնացը՝ 31 750 560 ՀՀ դրամ արժեքներով:
Հայտը մերժվել է էլեկտրոնային աճուրդ համակարգի կողմից, քանի որ գնային առաջարկները գերազանցել են նախահաշվային գները:
17.11.2021 թվականին կրկին հայտարարվել է ՀՀ Ո ԷԱՃԱՊՁԲ-2022-ԱՎՏՈ-13 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի միջոցով ավտոմեքենաների ձեռք բերման գնման ընթացակարգ, որի ժամանակ նախահաշվային գներ չեն սահմանվել՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 2-րդ ենթակետի ա/ պարբերությունը:
Ընթացակարգին հայտ են ներկայացրել «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Ֆայն Քարս Օֆ Արմենիա» ՍՊԸ-ն:
Նվազագույն գնային առաջարկ է ներկայացրել «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ն, որն առաջարկել է սեդան թափքի համար միավոր գին՝ 13 900 000.01 ՀՀ դրամ, իսկ ամենագնացը՝ 16 300 000.01 ՀՀ դրամ և համարվել է 1-ին տեղ զբաղեցրած մասնակից:
Ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ն պետք է շտկումներ կատարի, մասնավորապես՝ տեխնիկական բնութագրում անհամապատասխանությունները շտկվեն, հստակեցվեն, լրացվեն: «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ն ներկայացրել է շտկումները, սեդան թափքի համար շտկումները համապատասխանել են հրավերով սահմանված տեխնիկական բնութագրին, իսկ ամենագնացի համար՝ չի ընդունվել. տեխնիկական բնութագիրը չի համապատասխանել հրավերով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջներին, մասնավորապես՝ երկարությունը և քաշը:
23.12.2021 թվականին «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Միսակ Սարգսյանից ստացվել է դիմում, որով վերջինս հրաժարվում է գնման գործընթացի հետագա մասնակցությունից:
Ելնելով վերոգրյալից՝ գնահատող հանձնաժողովը որոշել է գնման ընթացակարգը համարել չկայացած:
24.12.2021 թվականին կրկին ՀՀ Ո ԷԱՃԱՊՁԲ-43-2022–ԱՎՏՈ ծածկագրով էլեկտրոնային աճուրդի միջոցով ավտոմեքենաների ձեռք բերման նպատակով հայտարարվել է գնման ընթացակարգ, որի ժամանակ նախահաշվային գներ չեն սահմանվել՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 2-րդ ենթակետի ա/ պարբերությունը:
Ընթացակարգին հայտ է ներկայացրել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն՝ հետևյալ միավոր գներով՝ սեդան թափքի համար՝ 16 140 000 ՀՀ դրամ, իսկ ամենագնացի համար՝ 18 771 428.57 ՀՀ դրամ:
«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած փաստաթղթերը համապատասխանել են հրավերով նախատեսված պահանջներին, ուստի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ 13.01.2022 թվականին կնքվել է պետության կարիքների համար ավտոմեքենաների ձեռք բերման պայմանագիր:
08.02.2022 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ կնքվել է համաձայնագիր, որով նախատեսվել են ֆինանսական միջոցներ 50 հատ սեդան թափքի ավտոմեքենայի և 50 հատ ամենագնաց թափքով ավտոմեքենայի համար, որի մատակարարման ժամկետը սահմանվել է՝ համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց 20 օր հետո, բայց ոչ ուշ, քան 01.03.2022 թվականը:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ անստույգ տեղեկություններ տարածելու գործելակերպից և հավաստի տվյալների համար դիմել ոստիկանության համապատասխան ծառայություններին: Գնման ընթացակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն արդեն իսկ հրապարակված են «gnumner.am» կայքում: Ոստիկանությունը պատրաստ է տրամադրել նաև ավտոմեքենաների գնման ընթացակարգի փաստաթղթերը: