ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

Մայիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1868 խախտում։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 107, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 159 անձ։ 56 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 9-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի, 7-ը՝ փակված համարանիշերով, 170-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 968-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Պարեկները, տարբեր կասկածանքներով, բաժիններ բերման են ենթարկել 45 անձի՝ հայտնաբերելով մեկ հետախուզվողի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1103 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 70 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 24, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 175 անձ։ 6 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 52-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 393-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Շիրակի պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 8 անձի՝ հայտնաբերելով մեկ հետախուզվողի։

Մայիսի 9-ից 16-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 760 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 57 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 28, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 59 անձ։ 6 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ գերձայնային ազդանշաններով, 61-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 403-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 2 անձ։