1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

12.12.2023 10:32 Միջոցառումներ

Դեկտեմբերի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5275 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 51 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 180, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 725, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 260, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 98, հետիոտնի՝ ոչ սահմանված մասով անցնելու՝ 973 և 1576 այլ իրավախախտումներ։ 133 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 161-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 172-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 412-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 109 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15919 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 282 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 198, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1043 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 87, չամրակապված վարելու՝ 2847, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 215, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 361, հետիոտնի՝ ոչ սահմանված մասով անցնելու՝ 103, արագության գերազանցման՝ 1104 և 4056 այլ իրավախախտումներ։ 483 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2291-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1459-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 51-ը՝ բեռնատարներ, 821-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 72 անձ։