1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հուլիսի 8-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելեցին պարեկային ծառայության Երևանի գունդ

08.07.2021 15:53 Միջոցառումներ

Հուլիսի 8-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն այցելեցին պարեկային ծառայության Երևանի գունդ՝ ծանոթանալու նոր ծառայության առանձնահատկություններին։ Պարեկները լրագրողներին ներկայացրին ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությունը, հնարավորությունները, անդրադարձան իրենց ամրակցված տեխնիկական միջոցներին, ընդգծեցին դրանց կարևորությունը՝ նոր որակի ծառայություն մատուցելու գործում։ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, պատասխանելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին, ներկայացրեց պարեկային ծառայության գործառույթները՝ ընդգծելով, որ պարեկները մայրաքաղաքում պետք է ապահովեն հասարակական կարգը, ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես և արագ արձագանքեն օպերատիվ կառավարման նորաստեղծ կենտրոնից փոխանցվող ահազանգերին։ Ավարտին պարեկները շտապեցին իրենց վստահված երթուղիներ՝ ծառայության։