Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
 
                                            Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 35-ամյա Տարոն Մ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
 Նա պարտավորվել է ներկայանալ դատարան:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					