Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 5-ին Երևան քաղաքի մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտակայքում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ և 244-րդ հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող 39-ամյա Արտակ Ս.-ին:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: