ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

31.10.2019 15:41 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ամիրյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մակնիշի մոպեդ:
Մոպեդի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-322132»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-322132» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին տանը բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 02.30-ին, Երևանի Դուրյան թաղամասում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 39-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, բախվել է «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենայի. «Մազդա»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված ավտոմեքենաների բախման հետևանքով «ԿամԱԶ-53212»-ի պահեստային անվադողը պոկվել և հարվածել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Խանջյան գյուղի սկզբնամասում բախվել է «Տ25» մակնիշի տրակտորի կցորդիչին:
Վարորդները և «Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Ջիվանի-Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ց180», «ՎԱԶ-2121» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 46-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Կարմիրգյուղ գյուղի մի բնակչի կովին, այնուհետև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան է բախվել վրաերթի ենթարկված կովին:
«Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես G63» և «Մերսեդես S500» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես S500»-ի 2 ուղևորները, «Մերսեդես G63»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «ԲՄՎ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբրի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա Ջի» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Մերսեդես Ց180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Լեքսուս RX-330» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան քաղաքի Իսահակյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքում՝ «Ռեստորանի մոտ» կոչվող տարածքում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: