1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.10.2023 12:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.55-ին, Երևանի Մոսկովյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել», երեք «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և «Յամահա» մոտոցիկլը. 38-ամյա մոտոցիկլիստը և «Նիսաններից» մեկի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.25-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Յամահա» մոպեդը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան. 38-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.25-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Հունդաի» մակնիշի մեքենան. «Հունդաիի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.20-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ», կայանված «Շեվրոլե» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Խորենացու և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.22-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 25-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մազդա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, Երևան-Երասխ մայրուղու 11-րդ կմ-ին իրար են բախվել «Պեժո-407» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժո-407»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 08.00-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. «Օպելի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.20-ին, Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան Հայրիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Լեքսուսը» հետնամասով հարվածել է երկու անցորդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 09.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կմ-ին իրար են բախվել «Իսուզու», «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: