ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.11.2021 11:42 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 25-ին, ժամը 13.55-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում մոպեդը բախվել է եզրաքարին. 34-ամյա մոպեդավարը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 02.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 21.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 16.20-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 88-րդ կմ-ին «Ֆորդ Գալաքսի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 303-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը, 30-ամյա ուղևորը, «ՎԱԶ-21214»-ի 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Սուբարու Ֆոռեստեր» մակնիշի ավտոմեքեան բախվել է էլեկտրասյանը. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղում իրար են բախվել «ZHUK A06» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 49-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 21-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն ավտովթարի ժամանակ:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆոլքսագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 35-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենայի, որը կորցնելով ինքնակառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «Ջին Բեյի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 56-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան և Աբովյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագենի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 18-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և պտույտներ կատարելով՝ կանգ առել. 53-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204,5-րդ կմ-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի. «Ինֆինիտիի» 25-ամյա վարորդը և «ՎԱԶ-2103»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 180-րդ կմ-ին «ՈւԱԶ Պատրիոտ» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

*** 

Նոյեմբերի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: