ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.05.2021 14:04 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 14-ին, ժամը 13.20-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 16.15-ին, Երևանի Բեյրութի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 21.15-ին, Երևանի Շինարարների փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 10.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 02.40-ին, Երևանի Կիևյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին և ծառերին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 09.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտան և Կասյան փողոցն իրար կապող կամրջի տակ իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-212140»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 10.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի դալանում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոց դիմած 35-ամյա քաղաքացին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Երևանի Բաբաջանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 09.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցը և Բագրատունյաց պողոտան կապող կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա և կայանված «ԳԱԶ-37170» բեռնատար. «ՎԱԶ-21099»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոց դիմած 30-ամյա քաղաքացին հայտնել էր, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Գայի պողոտայում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 85-րդ կմ-ին մոպեդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առվակը. 36-ամյա մոպեդավարը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Թումանյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3,6-րդ կմ-ին «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Վանաձորի Մոսկովյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխայի, որը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ մարմնական վնասվածքներ չեն ախտորոշվել:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 13-ամյա տղան հայտնել է, որ ժամը 09.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել դեպքի վայրից:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 63-ամյա քաղաքացի և հայտնել, որ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում 13-ամյա տղային ինքն է վրաերթի ենթարկել:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Կապան-Ճակատեն ճանապարհի 9-րդ կմ-ին «Օպել Զեֆրիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մայիսի 15-ին, ժամը 23.50-ին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 23-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է մայիսի 15-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Սպանդարյան և Մայիսյան փողոցների խաչմերուկում «Հունդաի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախվելու հետևանքով. ինքը եղել է «Նիսան» ավտոմեքենայի ուղևորը:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Պարզ լիճ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 19.10-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարույի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում «Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, ապա բախվել կայանված «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա Իփսում» մակնիշի ավտոմեքենաներ. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21051» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21051»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 344-րդ կմ-ին «ԿամԱԶ 5410» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդ Տրանզիտի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում տեղի է ունեցել ավտովթար:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում կայանված «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով՝ բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ապա շարունակելով ընթացքը՝ բախվել է կայանված «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենայի և հանդիպակաց երթևեկող «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ը բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21063»-ի 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 157-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և շրջվել. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Այգեհովիտ-Վազաշեն ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: