1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.11.2023 12:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 14-ին, ժամը 16.45-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 00.05-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել երկու «Օպել», «Սուբարու» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջիպի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, Ժամը 07.45-ին, Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 15-ին, ժամը 10.59-ին, 56-ամյա կինը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է նոյեմբերի 14-ին Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 22.37-ին, 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Սվաճյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Երևանյան և Հ. Գասպարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 01.34-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղ տանող ճանապարհին «Պեժո-308» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել: 33-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում «Հոնդա Էլիսիոն» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 02.45-ին, Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին: «Կիայի» 37-ամյա վարորդը տեղում շտապօգնության բրիգադի կողմից բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: