1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.12.2021 12:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Հունդաի» ավտոբուսը բախվել է կայանված «Ֆորդ» բեռնատարի, ապա ավտոբուսը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.10-ին, Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.45-ին, Երևանի Խորենացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.40-ին, Երևանի Թավրիզյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, Երևանի Օհանովի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Նորաշենից Դվին տանող ճանապարհին «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, ապա մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանն ու մոտակա տան բակի ջերմատանը և կողաշրջվել:
7-ամյա տղան և «ՎԱԶ- 21214»-ի 49-ամյա վարորդը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե ելուստներին և հայտնվել դաշտում. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
39-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն » մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 17-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներուվ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 6-ամյա տղա:
Պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի դպրոցի մոտ «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային: «ՎԱԶ-21150»-ի 37-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՄԱԶ» ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 59-ամյա վարորդը և 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Դեկտեմբերի 14-ին, ժամը 05.55-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սևերսկու 4-րդ փողոցում «Մերսեդես» բեռնատարը կողաշրջվել է. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: