1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

15.11.2018 10:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.20-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա. մեքենաներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 01.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ամերիկյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել. վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 09.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.50-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ.Ավետիսյան 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, ինչից հետո բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է իր տան դարպասին. 57-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել վարած «ԳԱԶ-24-10» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանադնոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գերեզմաններ տանող ճանապարհին բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես-Բենց C 200» մակնիշի ավտոմեքենան Կապան-Տաթև ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին, այնուհետև՝ ծառին և հայտնվել ճանապարհամերձ դաշտավայրում. վարորդը և 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: