ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

13.09.2021 11:46 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում


Սեպտեմբերի 11-ին, ժամը 04.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին. 24-ամյա վարորդին շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել ավտոբուս, «ԲՄՎ», «Նիսան» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 40-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ճանապարհին իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Այգեստան-Կանաչուտ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Դվին-Հնաբերդ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ հարվածել է 15-ամյա տղայի. պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում իրար են բախվել «Միցուբիշի» և երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ից մեկի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Կապան քաղաքի հատվածում, «ՎԱԶ -21093» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խողովակին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցում բախվել է բազալտե պատին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.25-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «ԿամԱԶ-5511» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 63-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի 16-րդ թաղամասում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.40-ին, Երևանի Արարատյան և Շիրակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-210740»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 06.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որին շտապօգնության բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.40-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 68-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին, Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոց բուժօգնության են դիմել երկու քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել են ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արտենի գյուղի մոտ, իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան գյուղից Քաղցրաշեն տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ- 2107» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 22-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում «Նիսան Վերսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Վերսայի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 139-րդ կմ-ին «ՎԱԶ- 2115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 57-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Նոյեմբերյան-Ալավերդի ճանապարհի 80-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 57-ամյա ուղևորը ստացել է վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: