1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.07.2023 12:46 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 11-ին, ժամը 09.38-ին, Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 13.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 01.35-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Բելառուս» տրակտորը և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան. «ԲՄՎ»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 5-ին, ժամը 01.45-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 23.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրևանդի փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 19.15-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ», «Շեվրոլե» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 04.00-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և քարե պարսպին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գյումրի-Թալին ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21120»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 20.50-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 18-րդ կմ-ին «Կիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 20.35-ին, Արագածոտնի մարզի Դաշտ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 20.45-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ-ին «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, որի հետևանքով իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2121» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 06.15-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Լոգան Դասիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լոգան Դասիայի» 65-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 20.15-ին, Արթիկ-Հոռոմ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 11-ին, ժամը 09.30-ին, Սիսիան-Բռնակոթ ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: