ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.07.2021 14:56 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 29.07.2021

Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա վարորդ Շիրակ Մկրտչյանը հուլիսի 28-ին մահացել է:

 

Հուլիսի 9-ին, ժամը 14.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 8-ին, ժամը 21.35-ին, Երևանի Էրեբունու փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Ալիխանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և մեքենաներից մեկի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 8-ին, ժամը 18.30-ին, Երևանի Աշխաբադի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լեքսուս», «ՎԱԶ-21170» և մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենաների. «Օպելներից» մեկի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները և «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հալիձոր-Տաթև ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվել է ձորը. 19-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 21.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 14.00-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 21.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-211540» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին, ժամը 06.15-ին, Երևանի Ազատության պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Սևանա թերակղզու տարածքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «Մերսեդես» , «Ֆոլքսվագեն», «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 58-ամյա վարորդը և 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու 2-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 00.10-ին, Երևանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 06.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ստորգետնյա անցման պատին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արցախի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 01.10-ին, Երևանի Րաֆֆու փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 09.05-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. «Օպելի» 30-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ», «Դեու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ . «ՎԱԶ-2109»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խորենացու և Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ապա բախվել են Խորենացու փողոցում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 36-ամյա և «Օպելի» 72-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքում Պռոշյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Քրայսլեր» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 22-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. «Տոյոտայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 232-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո» բեռնատարի. «Օպել Աստրայի» 24-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 232-րդ կմ-ին «Նիսան X-Տրաիլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-52» ավտոմեքենայի. «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: