ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.01.2021 12:14 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 9-ին, ժամը 12.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132-ի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով հունվարի 11-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 11.30-ին, Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 09.55-ին, Երևանի Պ. Սևակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և վթարի ենթարկվել. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Միցուբիշի Պաջերոյի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, ինչից հետո մեքենան բախվել է կայանված «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաների:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 11-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶելը» կողաշրջվել է։ «ԳԱԶելի» 65-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: