1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

11.08.2015 11:36 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 10-ին, ժամը 16.20-ին, Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
 
***
 
Օգոստոսի 10-ին, ժամը 4.25-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, որը ըստ «շտապօգնության» բժշկի հայտարարության՝ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Բուսաբանական այգու  մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 10-ին, ժամը 9.30-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդայի Սոնատա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: 
Նույն օրը, ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Հունդայի Սոնատա»-ի 28-ամյա ուղևորուհին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ապարանի Մարշալ Բաղրամյան փողոցի «Վերածնունդ» հուշահամալիրի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 10-ին,  ժամը  16.40-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում գտնվող առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան  Երևան-Երասխ ճանապարհին` Մասիս քաղաքի խաչմերուկում, բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդներից մեկը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ-315 i» մակնիշի ավտոմեքենան  Արարատի մարզի Հայանիստ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ- 53» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Դսեղ գյուղի «Վարազաքար» հանդամասից «Կոստնի» գոմեր տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհից և մոտ 30 մ գլորվել ներքև:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 6-ին, ժամը 1.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախից քացախափոսի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, տան դիմաց վայր ընկնելու հետևանքով:  
Օգոստոսի 10-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Անկախության հրապարակի թիվ 33 հասցեի դիմաց բախվել է «ԶԻԼ-5301» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորը ստացել է վնասվածքները:  
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի  Անկախության փողոցի թիվ 75 տան դիմաց բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 10-ին, ժամը 6.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 17-րդ կմ-ին հանդիպակաց երթևեկելիս իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: