1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.11.2023 11:49 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 8-ին, ժամը 13.45-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում մոպեդը կողաշրջվել է. 17-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 16.15-ին, Երևանի Սախարովի հրապարակում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, Երևանի Շարիմանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 14.20-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 07.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոտոցիկլետը. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 16.35-ին, Երևանի Ռոստովյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 02.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, Երևանի Ազատության պողոտայում ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է մեքենան, որի հետևանքով ուղևորուհին սրահում ընկնել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, Երևանի Ջիվանու և Րաֆֆու փողոցների խաչմերուկի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ս. Սարգսի փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-311005» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել Զաֆիրայի» 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Զորակ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ճանապարհին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված գլանվակին. 65-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, Քարահունջ-Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: