ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

08.02.2022 11:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Փետրվարի 6-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 6-ին, ժամը 21.15-ին, Երևանի Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 6-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 6-ին, ժամը 21.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 11.00-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 00.10-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 18.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին. 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 6-ին, ժամը 18.00-ից մինչև ժ.19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել անհայտ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 16.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 20.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. որոնցից մեկի 63-ամյա վարորդը և մյուսի 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար են բախվել «Ջիպ Գրանդ Չիրոկի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում «Նիսան Տիդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 7-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Նոր Գեղի-Նոր Հաճն ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2190» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչից հետո «ՎԱԶ-2190»-ը բախվել է «Մերսեդես C 180» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաների. «Մազդայի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: