1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.12.2023 12:46 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 1.00-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մազերատի» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները և «Տոյոտայի» 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.30-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.20-ին, Բերքանուշ-Դվին ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա կայանված «Միցուբիշիին»: «ԲՄՎ»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Մ-3 ավտոճանապարհի Գրիբոյեդով գյուղի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, Ստեփանավանի Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «Շեվրոլե», «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլեի» 71-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 08.20-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 157-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00-ին, Գյումրի քաղաքի Մեծ Մանթաշի խճուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 07.50-ին, Իջևան-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 38-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.52-ին, Իջևան քաղաքում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո բախվել են կայանված «Միցուբիշի Պաջերոյին»: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: