ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.10.2023 12:14 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 1.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու (տվյալները պարզվում են), որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.47-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13-ին, Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասում անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.30-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-214»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.10-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2112»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, կեսգիշերն անց, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 1-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.10-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆավ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆավի» երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 2-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 23-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 8-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու (մնացած տվյալները պարզվում են), որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.40-ին, Երևանի Նուբարաշեն թաղամասում իրար են բախվել «Ալֆա Ռոմեո» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում «Հիգեռ» ավտոբուսը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Հիգեռի» 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Յամահա» մոտոցիկլետը և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան. 33-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.58-ին, անհայտ քաղաքացին, վարելով անհայտ մակնիշի մեքենան, Ավան Առինջ թաղամասում վրաերթի է ենթարկել 9-րդ դասարանցի մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.10-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, վերջինս էլ բախվել է կայանված «Տոյոտային»: «Տոյոտայի» 21-ամյա ուղևորը և «Լեքսուսի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49 կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21112» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Խորենացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և 51-ամյա կնոջ. աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի էլեկտրասյանը. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սպիտակի Մեծ Պարնի գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել և ընկել դաշտամաս. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 39,5-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Գրիգոր Մագիստրոսի փողոցի շենքերից մեկի բակում «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և մեքենաներից մեկի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, կեսգիշերն անց, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի էլեկտրասյանը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: