1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.12.2021 11:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.05-ին, Երևանի Եղբայրության փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան» և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 20.20-ին, Երևանի Սաֆարյան և Վախթանգովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24 և 20 տարեկան երկու քաղաքացիների և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21214-146-20» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը14.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Պեմզաշեն-Արթիկ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ԲՄՎ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Երևանյան խճուղում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: