ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.08.2014 11:46 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 3-ին, ժամը 02.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 3-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 3-ին, ժամը 02.30-ին, Երևանի Հր. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Դեու» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 3-ին, ժամը 23.45-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 9/3 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել-32213»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի կամրջից իջնելու ընթացքում կողաշրջվել է. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 4-ին, ժամը 03.00-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ-5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 2-ին, ժամը 17.20-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան», որից հետո` «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս ընդհարվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը և «ԲՄՎ-525»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 2-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Թալինի Սպանդարյան փողոցի և Երևանյան խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան-Նոտե» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան-Նոտե»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 2-ին, ժամը 17.45-ին, Աբովյանի Սահմանադրական հրապարակում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Տոյոտա Կորոլա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Oգոստոսի 2-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ պոլիտրավմա ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 22,5-րդ կմ-ին «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 3-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «վզոսկրի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: