1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

30.11.2018 09:59 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Եղվարդի խճուղում բախվել է վթարված վիճակում կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. հաջորդ օրը «Օպել»-ի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 12.45-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 65-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Ֆրիկլայներ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Գարգառ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կոտրելով երկաթյա ցանկապատը՝ բախվել է մոտակա տան սյանը. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան Հայրիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՈւԱԶ-315201», «ՎԱԶ-217030» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ-315201»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու և Նեկրասովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՄԱԳՍ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 135-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 103-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել գետը և այրվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: