ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.06.2023 12:10 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 28-ին, ժամը 17.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Միցուբիշիի» վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 28-ին, ժամը 23.10-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրևանդի փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 29-ին, ժամը 07.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արագածավան գյուղի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 29-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի մեքենան Արարատի մարզի Արարատ գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակի հենասյուններին և հայտնվել է դաշտում: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող-Թեղուտ գյուղամիջյան ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Օղակաձև փողոցում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ 328» մակնիշի մեքենան Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր ընկել ձորը: 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: