ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.08.2023 13:20 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 28-ին, ժամը 18.17-ին, ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով ստացած կոտրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1952 թ. ծնված մի կին: Նրան հիվանդանոց է տեղափոխել հենց վրաերթ կատարած մեքենայի վարորդը:
Պարզվել է, որ կնոջը վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված մի տղամարդ` հետընթաց վարելով «Օպելը»:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 7-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոճանապարհի Մխչյան գյուղի հատվածում միմյանց են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Նույն օրը, ժամը 19.50-ին, «ՎԱԶ-2107» մեքենայի վարորդը և ուղևոր հետազոտման են դիմել «Արարատ» բժշկական կենտրոնում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 14-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում 31-ամյա մոտոցիկլետավարը կորցրել է կառավարումը, ընկել և վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ-ին, Դիլիջանի թունելի ներսում, միմյանց են բախվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան, «Տոյոտան», «Օպել Զաֆիրան» ու «Մերսեդեսը»: «Տոյոտայի» 62-ամյա ուղևորուհին ձեռքի կոտրվածքով դիմել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, 23-ամյա սևանցի երիտասարդը, վարելով «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենան, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 63-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերը ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցի վերջնամասի կամրջի վրա միմյանց են բախվել «ԲՄՎ X5», «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մեքենաներ: «Օպել Վեկտրայի» վարորդն ու երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հաղորդումն ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 15.25-ին, Մ-4 ավտոճանապարհի 33-րդ կմ-ին միմյանց են բախվել «Օպելն» ու «Զիլը»: «Օպելի» վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 12.20-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած 13-ամյա տղան հայտնել է, թե մոտ կես ժամ առաջ Երևանյան փողոցում հեծանիվով անցումն անցնելիս սև «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն, գցել գետնին և դիմել փախուստի:
Իջևանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղային վրաերթի է ենթարկել Իջևան քաղաքի բնակիչ, 65-ամյա մի տղամարդ` «Նիսան Արմադա» մակնիշի մեքենայով:
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: