1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

27.12.2017 16:29 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 00.10-ին, Երևանի Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը, ուղևորը և «Հունդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 7.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 44 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.45-ին, 29-ամյա մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 12.50-ին, անհայտ վարորդի ավտոմեքենան Երևանի Խուդյակովի փողոցի թիվ 165/4 հասցեի մոտ դիպել է իր 10-ամյա դստերը, որին պատճառվել է ֆիզիկական ցավ:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 126 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Բերքանուշ-Դալար ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 3102», «Մերսեդես» և «ՎԱԶ-21113» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21113»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Արտաշատյան խճուղում՝ դպրոցի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց ձախ և բախվել քարերի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 240» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց աջ և բախվել ճամփեզրի ծառերին:
Վարորդը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.30-ին, «ՎԱԶ-21065» մակնիշի Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գլխավոր ճանապարհից դուրս է եկել երթևեկելի գոտուց և ենթարկվել ինքնավթարի. վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ստեփանավանի Սուրբ Նշան և Մխիթար Սպարապետի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ-315148» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Շինուհայր-Գորիս ճանապարհի 3-րդ կմ-ին վազանց է կատարել դիմացից համընթաց երթևեկող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կորցրել ղեկային կառավարումը և շրջվել ճանապարհի ձախ մասում:
«ՈՒԱԶ-315148»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: