1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.12.2023 12:24 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 37-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 23-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, Երևանի Չեխովի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, Երևանի Հ. Հովհաննիսյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.45-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պեժո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է կայանված երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին. «Պեժոյի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.15-ին, Երևանի Ա. Խաչատրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 9-ին, Երևանի Գյուլբենկյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 42-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 9.15-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ»-ի հետնամասին. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սպանդարյան-Փանիկ ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի հենասյանը. 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: