1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.04.2023 12:27 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 24-ին, ժամը 22.15-ին, Երևանի Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 24-ին, ժամը 16.15-ին, Երևանի Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ամերիկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է տրակտորին. «Մերսեդեսի» 42-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 24-ին, ժամը 13.00-ին, Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3302» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 124-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 47-ամյա վարորդը և 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: