1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.04.2023 12:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 23-ին, ժամը 01.20-ին, Երևանի Չեխովի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Նիսանը» բախվել է լուսացույցի սյանը. «Նիսանի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում իրար են բախվել ավտոբուսը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան, ապա «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված «Նիսանին». «ՎԱԶ»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 23-ին, ժամը 19.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 23-ին, ժամը 14.50-ին, Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 39-ամյա վարորդը և «Օպելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 23-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ազատության պողոտայում շտապօգնության մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա: Վրաերթի ենթարկվածը և շտապօգնության մեքենայի 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 39-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 23-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 23-ին, ժամը 16.30-ին, Վանաձորի Երևանյան խճուղում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 24-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 24-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 52-ամյա վարորդը, 78-ամյա և 86-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 24-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 24-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 32-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 24-ին, ժամը 23.30-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 24-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: