1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.01.2018 14:57 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 24-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ.Լուսավորչի փողոցի թիվ 13/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 24-ին, ժամը 6.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 14/156 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 23-ին, ժամը 9.00-ին, Երևանի Ռոստովյան, Դավիթ-Բեկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պեժո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով հունվարի 24-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 24-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 57 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 24-ին, ժամը 19.05-ի սահմաններում, «Մերսեդես-E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 24-ին, ժամը 18.50-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենային:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: