ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

24.08.2023 13:07 ՃՏ պատահարներ
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոսի 22-ին, ժամը 22-ին «Հաղթանակ» կամրջի վրա միմյանց են բախվել «Օպել», «Նիսան» ու «Մերսեդես» ավտոմեքենաներ: Վերջինիս 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 17-ին, մայրաքաղաքի Մարգարյան փողոցում 28-ամյա տղամարդը, վարելով «Ֆորդ» մակնիշի մեքենա, վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ և նրա 4-ամյա որդուն: Երկուսն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 18-ին, Մարգարյան փողոցում 33-ամյա տղամարդն «Օպելով» վրաերթի է ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 10.40-ին, մայրաքաղաքի Արարատյան փողոցում միմյանց են բախվել «Իվեկո» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 20.20-ին, մայրաքաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ-ի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 21.40-ին, Արցախի պողոտայում 20-ամյա երիտասարդն «Օպելով» վրաերթի է ենթարկել 41-ամյա մի կնոջ: Մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 14.30-ին, Տիչինայի և Քուչակի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «ԳԱԶ-3302» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանը» դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 8.40-ին, մայրաքաղաքի Քոչինյան փողոցում 48-ամյա վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել 66-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 8.35-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում միմյանց են բախվել «Օպելն» ու մոտոցիկլետը, որից հետո վերջինս բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի մի մեքենայի: 36-ամյա մոտոցեկլիստն ու նրա 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 28-րդ կմ-ին միմյանց են բախվել «Զիլն» ու «Օպել Զաֆիրան»: Վերջինիս երկու ուղևոր` 74 և 49 տարեկան կանայք, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին միմյանց են բախվել «Շեվրոլե Վոլտ» և «Հովո» մակնիշի մեքենաներ: Առաջին մեքենայի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 21.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վերը նշված վթարի հետևանքով բուժօգնության է դիմել նաև «Շեվրոլե Վոլտ» մեքենայի վարորդը: Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 13.20-ի սահմաններում, վանաձորցի, 41-ամյա մի տղամարդ, վարելով «ԿամԱԶ» մակնիշի մեքենան, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին՝ Ջամշլու գյուղի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել մոր և մորաքրոջ հետ ճաապարհն անցնող 9-ամյա մի տղայի, որը տեղում մահացել է:
Կազմված փաստաթղթերը և ձերբակալված վարորդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: