1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.01.2018 14:48 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 23-ին, ժամը 9.00-ին, Երևանի Սարալանջ փողոցի թիվ 23 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «Կիա» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 23-ին, ժամը 8.30-ին, Երևանի Սարյան և Լեոի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 23-ին, ժամը 16.00-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լեքսուս»-ի ուղևորը և «Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 23-ին, ժամը 7.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծ.Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեի մոտ բախվել է ճանապարհի միջնամասում գտնվող գովազդային վահանակի հենասյանը, այնուհետև` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 117/Ա շենքի դիմաց բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 23-ին, ժամը 12.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել փոսը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձորի Չուխաջյան փողոցի թիվ 2 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: