1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.09.2018 14:53 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 21-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու ՌԴ քաղաքացիների. նրանք սեպտեմբերի 22-ին դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սարալանջի փողոցում բախվել է բետոնե պատին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Արարատյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենանե. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Հր. Քոչարի փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես Բենցե եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 23.30-ին, Մուսալեռ գյուղի ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքնայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 30-ամյա ուղեւորուհին դեմքով հարվածել է մեքենայի ցուցիչին եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.20-ին, Երեւանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Նիսան» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 8-ամյա ուղեւորը եւ «Նիսան»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ԲՄՎ» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը եւ երկու ուղեւորները, «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 61-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց Ե 280» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից ու շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ճանապարհի Աբովյանի ՃՈ հենակետի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2109»-ի 10-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 280-րդ կմ-ին, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի հարակից տարածքում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: