1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

22.11.2018 10:37 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 21-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել ԻԻՀ 21-ամյա քաղաքացի. նա որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է նշված փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 18.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 18.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ և 12-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Համայնքային ոստիկանության և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և խոստովանական բացատրություն տվել:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 16.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում՝ Թալին-Թաթուլ միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 30-ամյա և «ՎԱԶ-2107»-ի 71-ամյա ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 24-ամյա ուղևորը և «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ-3303» և «ՎԱԶ-21115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21115»-ի վարորդը և 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: