1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.06.2018 11:42 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 20-ին, ժամը 00.05-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ անցուղու խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը եւ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 6.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ. նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքի Զովք գյուղում` ընկնելու հետեւանքով:
Պարզվել է, որ տղամարդը նույն օրը, ժամը 19.30-ին, նշված գյուղի սկզբնամասում վարելով «Օպել» մակնիշի մեքենան` դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրին գտնվող անասնագոմին, ինչի հետևանքով ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 44-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կանաչուտ-Մրգանուշ գյուղամիջյան ճանապարհին` Մրգանուշ գյուղում, իրար են բախվել «ԲՄՎ X5» եւ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Սուզուկի»-ի վարորդը եւ «ԲՄՎ X5»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնություն է ստացել 31–ամյա մի կին, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է Սպիտակի քաղաքային զբոսայգու աստիճաններին ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Օպել-Զաֆիրա»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-3110» եւ «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա Ֆիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափեխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գառնի գյուղ տանող ճանապարհին՝ «Արծվաքար» հանգստի գոտու մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը։
Վարորդը ու մարմնական վնասվածքներով տեղափեխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: