1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.06.2018 10:21 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 18-ին, ժամը 16.00-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 18-ին, ժամը 17.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ալմա Աթայի փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 18-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնշի ավտոմեքենայնի վարորդը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձորի Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամասում անհայտ մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ եւ դեպքի վայրից հեռացել։ Կինը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 18-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցից Մաքրավան տանող ճանապարհին բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը եւ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 18-ին, ժամը 11.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 32-ամյա մի կին:
Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է հունիսի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արթիկի Գրիգոր Նարեկացու փողոցում «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով. ինքը գտնվել է «Օպել»-ի մեջ:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: